«Խնդրում եմ հստակ նշել Սահմանադրության այն հոդվածը, որով վարչապետը լիազորվում է, արտոնվում, կամ հնարավորություն ունի ասելու, թե ով է երկրում կաթողիկոս, ով՝ ոչ, ով է եպիսկոպոս, ով է կարգալույծ, ով՝ ոչ, որոշելու, թե որ եկեղեցում, որ հոգևորականն իրավունք ունի հոգևոր ծառայություն մատուցելու»,- ասուլիսի ժամանակ հարցրեց լրագրողը՝ դիմելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ «Այդպիսի լիազորություն չկա, և ոչ մեկը չի ասել, որ այդպիսի լիազորություն կա։ Մտահոգություն բարձրացնելը՝ քաղաքացիների, եկեղեցականների և այլոց, չի նշանակում, որ պետք է գրված լինի։ Տարբերություն կա՞ քաղաքացին կասի, թե վարչապետն ու նախարարը։ Վարչապետը ձեր կարծիքով զրկվա՞ծ է քաղաքացու իրավունքների՞ց, վարչապետը նաև քաղաքացի է»,- ասաց Գալյանը։
«Բայց ստորագրում է որպես վարչապետ»,- հակադարձեցին լրագրողները։ «Դա վարչապետի գործն է, վարչապետը անում է այն՝ ինչ ճիշտ է գտնում, և դուք ինձ հարցեր եք տալիս, թե ինչու այսպես է անում. այսօր մեր պետության վարչապետն է՝ գրում է վարչապետ»,- պատասխանեց նախարարը։




