Սաակաշվիլուն դատապարտել են եւս չորս տարվա ազատազրկման

Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով 2021թ. աշնանը պետական ​​սահմանն ապօրինի հատելու համար, երբ նա ութ տարվա բացակայությունից հետո գաղտնի վերադարձել էր երկիր։ Այս մասին հայտնել է «Փիրվելի TV»-ն։

Ներկա դատավճիռն արդեն չորրորդն է պետության նախկին ղեկավարի համար։ Երրորդը հայտարարվել է մարտի 12-ին՝ Սաակաշվիլին ինը տարվա ազատազրկման է ենթարկվել բյուջետային միջոցների խոշոր յուրացման գործով։ Դա երեք տարի է ավելացրել վեց տարվա ազատազրկմանը, որը նախկին նախագահը կրում էր 2021-ից ի վեր եւս երկու գործով՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծի ենթարկելու եւ «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանուն սպանողներին ներում շնորհելու համար։

Վարույթում է մնում եւս մեկ գործ Թբիլիսիում 2007թ. ցույցի ուժային ցրման եւ Imedi հեռուստաընկերության զավթման գործով, որը պատկանում էր գործարար Բադրի Պատարկացիշվիլուն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։