Սա խաղաղություն չէ, թելադրանք է․ Գագիկ Ծառուկյան

«Այսօր ցանկությունս այն է,որ երեխաներս, ժողովուրդս ընկճված չզգան, պարտված չզգան։ Այսօր խաղաղությունը ո՞րն է, ուզում եմ հասկանալ։ Ադրբեջանը բոլոր սարերի վրա նստած զենքով, զորքով, թելադրում է՝ էս պիտի տաք, էն պիտի տաք, ադրբեջանական դպրոցներ պետք է լինեն, որ պետք է 300 000 ադրբեջանցի գա Հայաստանում բնակվի, արդեն գալիս են Հայաստանում՝ Մարալիկում, տարածքներ են նայում։ Մի հայ կարա՞ գնա Ադրբեջան կամ Բաքու ման գա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով, եթե 300 000 ադրբեջանցի գա բնակվի Հայաստանում, մեր հայրենակիցները ամեն ինչ թողած, տուն տեղ թողել են ու չեն կարողանում գնալ,իսկ իերնք գալիս են։

«Սա խաղաղություն չէ, թելադրանք է։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված խաղաղություն, որ մարդիկ հույսով, հավատով պաշտպանված լինեն, վստահ լինեն, որ կարողանան երկրում ապրեն»,- նշեց Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ առևտրին, տնտեսական առումով։

«Ես, նորից եմ ուզում ասել՝ առաջնային խնդիրը վստահություն է, պետք է վստահ լինել, որ հիմնական խաղաղություն պետք է լինի։ Առանց խաղաղության չի կարող որևէ բան լինել։ Այսօր ոչ մի քաղաքական ուժ պատերազմ չի ուզում, պատերազմից ոչ ոք չի օգտվում, բայց պետք է լինիերաշխավորած խաղաղություն, որ լիարժեք, երաշխավորած լինի։ Հիմնական հարցը սա է»,- եզրափակեց Ծառուկյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։