Ինքնաոչնչացման ֆենոմենն ու պարադոքսը …ֆեյսբուքյան իր էջում գրում է տնտեսագետ Հայկ Ղազարյանը․
Փորձառու հովիվները պատմում են, որ երբ գայլերի ոհմակը հարձակվում է ոչխարի հոտի վրա, ոչխարները հիպնոսացված հետևում են գայլերին, սկսում են սիրախաղ տալ իրենց հոշոտողների հետ։ Սա պարադոքս է և նույն կերպ են վարվում նաև մեր` հայերիս մի զգալի զանգվածը, երբ փրկություն կամ խաղաղություն են ակնկալում իրենց մորթողից, ցեղասպանողից, սիրախաղ են տալիս թուրքի հետ, ինչը մի նոր ցեղասպանության կանխազգացում է առաջացնում։ Այդ նույն կերպ թիթեռներն են խաղում կրակի հետ, ընկնում լամպի ապակու մեջ ու ինքնահրկիզվում, թեև շատ լավ տեսնում են, որ իրենցից առաջ ուրիշներն են կրակի մեջ այրվում։ Եվ ինչպես Թումանյանն է պատկերավոր կերպով Փարվանա բալլադում նկարագրել.
<<Ասում են՝ էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում.
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար>>։
Ժողովրդական ասացվածքն էլ փաստում է, որ երբ օձի գլուխը ցավում է, ճանապարհ է դուրս գալիս։
Ասում են զոհը սիրում է դահճին, ստրուկն էլ ստրկատիրոջն է սիրում, ստրուկի իր կապանքներն է սիրում։ ,<<Ստրուկը ամենևին էլ մտրակի տակ հառաչողը չէ, ո՛չ էլ ճգնավորը, որ երկնքի կամքով խուլ է ապրում մենության մեջ, և ոչ էլ աղքատը, որը հաց է խնդրում։ Ստրուկը նա է, ով կյանքում իրեն որպես ուղեկից է ընտրել ստորաքարշությունն ու ցածր արժեքները>>. ասել է 17-րդ դարի իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Լոպե դե Վեգան։ Զիգմունդ Ֆրեյդն էլ այն կարծիքն է արտահայտել, որ <<Մարդկանց մեծամասնությունը իրականում ազատություն չի ուզում, քանի որ այն ներառում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը սարսափելի է մարդկանց մեծամասնության համար>>: Հենց դրանով է պայմանավորված այն, որ մենք մշտապես հովանավորներ ենք փնտրել Արևմուտքում կամ Արևելքում, իսկ մեր անհհաջողություններն ու փրկությունը` օտարի հետ ենք կապել, երջանկությունն էլ օտար ափերում ենք փնտրում։ Լոուրենս Արաբացին էլ ոչ պատահականորեն ասել է, որ <<Հայի նմանը չկա, որ սպասի, թե օտարը պիտի գա ու իրեն փրկի>>։
Ազատությունն էլ հոգու խորքում, ներսում է լինում, ազատությոնն ու անկախությոնը ենթադրում են զոհողություն, մաքառում, պայքար, ոգու արիություն, հայրենիքի հանդեպ անմնացորդ սեր, նվիրում ու հետևողական աշխատանք։ Ինքնաոչնչացման հոգեվիճակն էլ այն է, երբ դու կենդանի ես, սակայն ներսդ ամեն ինչ մեռած է։ Մեռած է հոգիդ, ապրելու ձգտումը, պայքարելու կամքը, սերը, խիղճը, արժանապատվությունը, երբ փրկության այլ ելք չես տեսնում, քան ինքնասպանությունն է։ Եվ հիմա ժողովուրդը խաբված, խռովված, անհուսությունից, անճարությունից ու խեղճությունից պարփակվելով ու կծկվելով իրենց պատյանի մեջ, փրկության այլ ելք չեն տեսնում, քան ինքնասպանությունն է։ Այն է, երբ կորցրել ես մարդկային ամենակարևոր առաքինությունը` ամաչելու հատկությունը և չես ամաչում հոգուդ դատարկությունից, սատանային ծախվելուց, սեփական սրբություններն ու սկզբունքները չունենալուց, <<անողնաշարությունից>>, երբ ազգակիցներիդ մի մեծ զանցված չի գիտակցում ու չի ընդունում իր ազգակցական ու արյունակցական կապը իր հայրենիքի ու ժողովրդի հետ, երբ նյութը գերադասում են հայրենիքից, երբ խրախուսում են տգիտությունն ու անբարոյականությունը, երբ շատերը չեն զգում հայրենիքի հմայքը և օտարության մեջ են փնտրում իրենց երջանկությունը, ազգուրացների ու պարտության տարածների հետ են կապում խաղաղության հույսը։
Այն է երբ դարձել ես ծույլ ու անտարբեր, երբ այլևս ինքնասիրությունդ չի վիրավորվում նվաստացումից, երբ հաշտվում ես ստրկության ու նվաստացման հետ։
Սա սեփական հայրենիքի ու պետության նկատմամբ ուրացման, անպատասխանավության, դավադրության ու ապերախտության աննախադեպ օրինակ
Տնտեսագետ՝ Հայկ Ղազարյան
,