Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն է ընթանում։
Քաղաքացին իր հետ փայտե մեծ խաչ բերելով՝ դատարանի դիմաց ակցիա է անում։
«Խաչը բերել եմ ի նշան հայ ազգի հաղթանակների։ Խաչի համար ամբողջ պատմության մեջ զոհ գնացած մեր ախպերների, մեր հայ ազգի խաչն է։ Բայց այս խաչը թող ոչ ոք թուլություն չհամարի, որովհետև յուրայինների համար ա խաչ, թշնամիների համար խաչը միշտ հակառակն ա լինում՝ սուր ա լինում»,- նշել է ակցիա իրականացնող քաղաքացին։