Search
Close this search box.

Սա իրադարձություն է, որը չափազանց վտանգավոր է․ Պեսկով

Իսրայելի հարվածները Լիբանանին հանգեցնում են Մերձավոր Արևելքում լիակատար ապակայունացման վտանգի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Իսրայելական ավիացիան երկուշաբթի առավոտից սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավային և Արևելյան բնակավայրերի ուղղությամբ: Հարվածի տակ են հայտնվել տասնյակ գյուղեր և մի շարք մարզային բնակավայրեր։ Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկներն իրենց հերթին տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ: Լիբանանի կառավարությունը ՄԱԿ-ին կոչ է արել միջամտել իրավիճակին։

«Սա, իհարկե, իրադարձություն է, որը չափազանց վտանգավոր է հակամարտության ընդլայնման գոտու, տարածաշրջանի ամբողջական ապակայունացման հետ կապված։ Իհարկե, դա չափազանց մտահոգիչ է մեզ համար», — պատասխանել Է Պեսկովը լրագրողներին այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Իսրայելի հարվածը։