Սա երկրի ճակատագրական ռազմավարական նշանակության որոշում է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։

«Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036թ. երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մեկ փուլ՝ ենթադրվում է 10 տարով, հնարավորություն կլինի երկարաձգել»,- ասել է նա, շեշտելով, որ այդ ընթացքում՝ մինչև 2046թ, պետք է կայացվեն որոշումներ։

Ըստ վարչապետի, նոր ատոմային միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկվում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ. «Բոլոր գործընկերներին թափանցիկ ասում ենք՝ սա երկրի ճակատագրական ռազմավարական նշանակության որոշում է, և այն կայացնելիս պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է համապատասխանում ՀՀ շահերին»,- ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։