Search
Close this search box.

Սա բավարար տեղեկատվություն է, թե ովքեր ոնց են խաբում անհետ կորածների հարազատներին. Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2024 թվականի դեկտեմբերի 27-ին, անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, որից հետո հայտարարել, որ առաջիկայում բարձրացված խնդրի կապակցությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։

Ավարտվում է 2025 թվականի առաջին աշխատանքային շաբաթը, խորհրդարանական լսումների մասին դեռ ոչ մի հայտարարություն չկա, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանի հետ վայելելով իր ծննդյան 45-րդ տարեդարձի համաիշխանական խրախճանքը, մեկնել է արձակուրդ՝ խրախճանքները շարունակելու նպատակով։
Կարծում եմ, որ սա բավարար տեղեկատվություն է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների համար՝ հասկանալու, թե ոնց են իրենց խաբում այն մարդիկ, ովքեր կյանք են վայելում իրենց զոհված հարազատների կյանքի հաշվին։

Լուսանկարում՝ Անհետ կորած ծնողների հանդիպմանը հաջորդող օրերին Ալեն Սիմոնյանի ծննդյան օրվա խրախճանքի լուսանկար է, որը հրապարակել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ «Չառլին և յուր հրեշտակները» գրառմամբ։ Լուսանկարում պատկերված է Ալեն Սիմոնյանը (Չառլին) և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իգական սեռի արարածներ (յուր հրեշտակները)։