Լատվիայի “ՀԱՎԱՏՔ” Հայկական Միության
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Բալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի եվ Էստոնիայի Հայ Առաքելական Սբ. եկեղեցու հավատացյալ զավակների, մշակույթի, հասարարական ու գործարար բնագավառի գործիչների կողմից մեր խորին մտահոգությունն ենք հայտնում ՀՀ-ն վարչապետի կողմից, պետական ինստիտուտները նվաստացնելով, փողոցային անհարիր բառապաշարով հարձակումները Հայ Առաքելական Սբ. եկեղեցու ու հոգեվորականության դեմ,կարծես կատարելով թշնամի պետության պարագլուխների հրամանները։ Այդպիսի արշավը ՀԱՍբ. եկեղեցու դեմ հակասում է ՀՀ-ն Սահմանադրության 17, 18, 19 հոդվածներին ու ժողովրդավարության սկզբմունքներին։
Այսպիսի ապօրինությունները եվ հալածանքները շարունակվում են Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների նկատմամբ, հատկապես հասարակական գործիչների ու զինվորականների նկատմամբ, խախտելով ՀՀ-ն հռչակագրի գլխավոր հոդվածները։
Նույնպիսի քաղաքականություն է տարվում Սփյուռքի մշակույթի,հասարակական ու գործարար բնագավառի գործիչների նկատմամբ, ովքեր քննադատում են այդպիսի քաղաքական ապազգային կեցվածքը օրվա իշխանությունների կողմից։ Դրա վառ օրինակը հանդիսացավ հունիսի 19-ին, մեծ բարերար, ՌԴ-ն նշանավոր գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալությունը։
Այսպիսի քաղաքականությունը էլ ավելի է խարխլելու Սփյուռք-Հայաստան, Ազգ-Բանակ համագործակցության գաղափարներն ու ծրագրերը, պառակտելով ողջ ազգը։
Մենք դատապարտում ենք այսօրվա իշխանությունների գործելաոճը եվ զորակցում մեր Սբ.Առաքելական եկեղեցու անսասան լինելուն։
Օրվա իշխանություններին, կոչ ենք անում ողջախոհության,պատասխանատվության ու արժանապատվության զգացում, կանգ առեք՛, մեր Հայրենիքը, մի տարեք՛ կործանման անդունտը։
Կոչ ենք անում ՀՀ-ն եվ Սփյուռքի գիտակից պետականաշեն մեր սիրելի հայրենակիցներին, համախմբվել Հայրենիքի փրկության գաղափարների շուրջ, հաղթահարելու մեր Հայրենիքին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները հաղթահարելու նպատակով։
Հավատացեք ՛, այս անգամ կհաղթենք:
ՀԱՎԱՏՔ Հայկական Միության նախագահ
Ռիգայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու
Հիմնադիր ու կառուցող
Սպարտակ Տեր-Ավետիսյան