Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները։
ՌԴ զինուժը Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին հավաքովի կոնստուկցիաներով զորանոցի շենք էին սարքել, կողքին էլ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող երկթևանի, տուֆակերտ խաչքար տեղադրել։ Նման շենք, նույնպես հավաքովի կոնստուկցիաներով, ռուսական զինուժը սարքել էր նաև Բերդ համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում, խորհրդային ժամանակ այդտեղ գործած փոքր օդանավակայանի տարածքում։ Ոսկեպարից ու Այգեպարից տեղեկացա, որ ռուսները քանդել են այդ գյուղերում կառուցված շենքերը, քանդված կոնստուկցիաները դեռևս տեղերում են գտնվում, պահակների հսկողության ներքո։ Ռուսական զինուժը Ոսկեպարում էր գտնվում 2021թ․ օգոստոսի 2-ից։ Այդպես էլ չհայտնվեց, թե ինչ նպատակով էին կառուցվել այդ շենքերը, ենթադրվում է, որ դրանք ծառայելու էին հայ-ադրբեջանական սահմանազատմանը մասնակցելիք ռուս զինվորականների կեցության համար»։