Ռուսների հարվածները գնալով ավելի կոպիտ են դառնում, Պուտինը փորձարկում է աշխարհը. Զելենսկի

Ռուսների հարվածները գնալով ավելի կոպիտ են դառնում։ Սա հստակ նշան է, որ Պուտինը փորձարկում է աշխարհը՝ արդյոք նրանք կընդունեն դա, կհաշտվեն դրա հետ, ասել է Զելենսկին

«Հետևաբար, չափազանց կարևոր է, որ առաջնորդների, պետությունների և ինստիտուտների հայտարարությունները ուղեկցվեն ուժեղ գործողություններով՝ Ռուսաստանի և դրա հետ կապված անձանց դեմ պատժամիջոցներով, խիստ սակագներով և առևտրի այլ սահմանափակումներով։

Նրանց կորուստները պետք է լինեն շոշափելի՝ սա է համոզիչ։ Պուտինը չի ցանկանում բանակցություններ, նա ակնհայտորեն խուսափում է դրանցից, ուստի Ռուսաստանում բենզինի պակասը և այլ տնտեսական խնդիրները տրամաբանական պատասխան են հրադադարից և առաջնորդների հանդիպմանը համաձայնվելուց հրաժարվելուն»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։