Ռուսաստանը կրկին հարվածել է Խերսոնի կամրջին

Ռուսական զորքերը կրկին ավիահարված են հասցրել Խերսոնին։ Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի խոսքով՝ քաղաքի կամուրջներից մեկի մոտ գրանցվել է հարված։ Հնարավոր զոհերի և վնասի բնույթի մասին տեղեկությունները ներկայումս ճշտվում են։
Խերսոնի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ կամրջով երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է կրկնվող հարձակումների և անօդաչու թռչող սարքերի ակտիվության աճի պատճառով։

Սա Խերսոնի վրա երկրորդ հարվածն է երկու օրվա ընթացքում։ Երեկ՝ օգոստոսի 2-ին, քաղաքի Կորաբելնի շրջանի վրա նետվել է 2 ուղղորդվող ռումբ, որոնք վնասել են ճանապարհային կամուրջը։

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Խերսոնի շրջանում հրետակոծության հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 11-ը՝ վիրավորվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։