Ռուսաստանը կարևորում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները. Պեսկով

Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք լավ հարաբերություններն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն է՛լ ավելի զարգանան», — ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ, և Մոսկվան ցանկանում է, որ Կովկասում լինի կանխատեսելիություն և փոխվստահության մթնոլորտ։

Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ ունեցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ այս (վերջին. խմբ.) օրերին նման շփումներ չեն եղել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։