Ռուսաստանը Հայաստանին «սթափվելու» եւ ՀԱՊԿ անդամավճարը մուծելու կոչ է արել

Հայաստանը, որը «սառեցրել» է ՀԱՊԿ-ին անդամակցությունը, պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորությանը, այդ թվում հավաքական ձեւաչափով։ «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

Նա ավելացրել է, որ Երեւանի կողմից ՀԱՊԿ մուծում չկատարելու իրավիճակը կարող է քննարկվել 2025թ. դեկտեմբերի 31-ից հետո, սակայն հարցական է մնում, թե ինչ ուղղությամբ կընթանա քննարկումը։

«Բոլորն են հասկանում, որ Հայաստանը, որը սառեցրել է, ինչպես ասում են, իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի մասնակցում որոշումների կայացմանը, բայց չի խանգարում դրան, այնուամենայնիվ, հավանաբար, պետք է սթափ մտածի իր անվտանգությունն ապահովելու հնարավորությունների մասին, այդ թվում՝ ՀԱՊԿ կոլեկտիվ ձեւաչափում։ Որոշումը, ամեն դեպքում, կախված կլինի Հայաստանի իշխանություններից»,- նշել է Պանկինը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։