Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրացումը հանգեցրել է այն բանի ըմբռնմանը, որ Բաքուն այն գործընկերը չէ, որի տեղ էր դրել իրեն։ Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ռուսաստանը երկար ժամանակ «թմրած» է եղել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին խոսակցություններով։ Սակայն այժմ, նրա խոսքով, Բաքուն կարիք չունի բարեկամական պետություն ձևանալ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը չափազանց զբաղված է Ուկրաինայի իրադարձություններով և Արևմուտքի հետ առճակատմամբ, որպեսզի լուրջ արձագանքի իրենց այն գործողություններին, որոնք հակասում են ՌԴ ազգային շահերին։
Զատուլինն ընդգծել է, որ Ադրբեջանը, հույսը դնելով Թուրքիայի աջակցության վրա՝ միտումնավոր սրում է Անդրկովկասում իրավիճակը և անտեսում Ռուսաստանի և Հայաստանի հետ նախկինում կնքված համաձայնագրերը։ Պատգամավորը նաև հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։