Ռուսաստանը դժգոհություններ է հայտնել Հայաստանից ստացվող գյուղմթերքի վերաբերյալ

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մատակարարվող բուսական և կենդանական ծագման արտադրանքի վերաբերյալ մի քանի տարի առաջ ի հայտ եկած դժգոհությունները դեռ պահպանվում են։ Այս իրավիճակից ելքը կարող է լինել ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, ինչը թույլ կտա ապահովել արտադրանքի հետագծելիությունը։ Այս մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Հայաստանից ներմուծվող արտադրանքի տեսականին և քանակը հիմք են տալիս ենթադրելու, որ դրանք ամբողջությամբ չէ, որ հայկական ծագում ունեն։ Մենք այս խնդրով զբաղվել ենք և՛ 2024 թվականին, և՛ 2023 թվականին», — նշել է Դանկվերտը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Խոսքը նախևառաջ արտադրանքի մատակարարումների ոչ տրամաբանական աճի մասին է, ինչը ԵԱՏՄ շրջանակներում շուկաներ մուտք գործելու պարզեցված կարգի հետևանք է։ «Օրինակ՝ երեք տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների մատակարարումն ավելացրել է 36 միլիոնից մինչև ավելի քան 100 միլիոն հատ։ Աճ է գրանցվել նաև այլ տեսակի արտադրանքների գծով։ Մենք ստիպված էինք ֆիտոսանիտարական հսկողությունը տեղափոխել սահմանին ավելի մոտ», — ասել է նա։ — «Տեսանք նաև, որ դեպի ՌԴ ուղարկված մեծ քանակությամբ արտադրանքը չի հասնում նախատեսված վայրեր»։

«Մենք բավական երկար ժամանակ կարգավորում էինք (այդ հարցերը) և տեսնում ենք կարանտինային օբյեկտների իրապես մեծ քանակություն. Հայաստանից ստացվող բեռներում արձանագրվում է կարանտինային օբյեկտների ավելի քան 900 հայտնաբերում, ինչն էապես բարդացնում է աշխատանքը։ Օրինակ՝ անհրաժեշտ է լինում վարակազերծում իրականացնել։ Ծաղիկների պարագայում մենք պետք է ատեստավորենք արտադրության վայրերը. փորձել ենք նաև տեսատեսչական ստուգումներ անցկացնել», — ասել է ծառայության ղեկավարը:

Խոսելով անասնաբուծական մթերքի մատակարարման խնդիրների մասին՝ Դանկվերտը հայտարարել է, որ այս ոլորտում «մատակարարվող արտադրանքի մի մասը կարող է ոչ հայկական ծագման լինել»։

«Մենք տեսել ենք չվերահսկվող ծագում ունեցող այնպիսի մթերքների մատակարարումներ, ինչպիսիք են կարագը, պանիրը, իշխանը։ Հայաստանի լեռնային գետերի իշխանը ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս ամենը հանգեցրել է նրան, որ Հայաստանից կատարվող մատակարարումների նկատմամբ սկսել են ավելի խիստ պահանջներ կիրառել, այդ թվում՝ արտադրանքի հետագծելիության վերաբերյալ:

Ստեղծված իրավիճակից ելքը Դանկվերտը տեսնում է ԵԱՏՄ շրջանակներում անվտանգության վերահսկողության տեղեկատվական համակարգերի ինտեգրման մեջ։ «Մեր էլեկտրոնային համակարգերը թույլ են տալիս արագ հետևել (մատակարարվող արտադրանքին) և արդյունավետ աշխատել»,- ասել է նա՝ նկատելով, որ միության շրջանակներում «դա դեռևս չի հաջողվում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։