Ռուսաստանը դարձյալ հարվածներ է հասցրել Կիևին

Գիշերվա ընթացքում Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա, կան տուժածներ, զգալի ավերածություններ, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնել է Կիևի տարածաշրջանային պետական ​​վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն, գիշերվա ընթացքում Կիևի վրա հարձակողական ԱԹՍ-ներով անընդհատ հարվածներ են հասցվել՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Մայրաքաղաքի յոթ շրջաններ վնասվել են։ Մասնակի ավերածություններ և հրդեհներ կան բազմահարկ շենքերում և առանձնատներում։ Այրվել են մեքենաներ և պահեստներ», — նշել է նա։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ գիշերային հարձակման հետևանքով մայրաքաղաքում վիրավոր է չորս մարդ:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։