Ռուսաստանը 500-ից ավելի ԱԹՍ-ներով զանգվածային hարված է հասցրել Ուկրաինային

Ռուսական ուժերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 502 անօդաչու թռչող սարք, 15 «Կալիբր» հրթիռ և 8 «X-101» թևավոր հրթիռ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիրովոգրադի մարզում վիրավորվել է երկաթգծային ընկերության 4 աշխատակից։ Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես խափանվել է։ Վնասվել է 17 բնակելի շենք, որոնցից մեկն ավերվել է։

Կիևի մարզում խոցված թիրախի բեկորները հրդեհ են առաջացրել, վնասել մեքենաներ և պատուհաններ։

Չեռնիգովի մարզում, ըստ տեղի իշխանությունների, անօդաչուները հարվածել են «կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի»։ 30 000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ Անօդաչուների հարվածներից վնասներ են գրանցվել նաև Խմելնիցկու, Լվովի, Իվոնո-Ֆրանկովսկի, Լուցկի մարզերում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Ռոստովի, Բրյանսկի, Կրասնոդարի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերում, Սև և Ազովի ծովերում, Ղրիմում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։