Ռուսաստանում կեցության վկայագիրը փոխարինելու պարտադիր ժամկետներ են սահմանվել

Օտարերկրյա քաղաքացիները պետք է Ռուսաստանում փոխարինեն կեցության վկայագիրը 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո: Այս մասին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունից: «Օտարերկրյա քաղաքացու կեցության վկայագիրը պատկանում է այն փաստաթղթերի թվին, որը ենթակա է փոխարինման 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո», — ասել են ծառայությունում:

Գերատեսչությունից պարզաբանել են, որ կեցության վկայագրի փոխարինման դիմումը կարելի է ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմնի միգրացիայի հարցերով ստորաբաժանում կամ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Անձնագրային-այցագրային ծառայության Դաշնային պետական ​​ունիտար ձեռնարկություն: Նրանք, ովքեր գտնվում են Մոսկվայում, կարող են դիմել Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի Մոսկվայի պետական բյուջետային հիմնարկություն:

Օտարերկրյա քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան համապատասխան փաստաթղթեր և պետական տուրքի վճարման անդորրագիրը։Ներքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ դիմումը 14, 20 կամ 45 տարեկան դառնալուց հետո անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։