ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի Կստովսկի շրջանում ավիավթարի հետևանքով՝ երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Նովոլիկեևո գյուղի մոտ։ RV-7 թեթև ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել և բռնկվել, ինչի հետևանքով՝ երկու մարդ է զոհվել։ Հրդեհի վայր են ժամանել վեց հրշեջ-փրկարարներ և երկու միավոր տեխնիկա։
Միջադեպի պատճառները կպարզեն քննչական մարմինները։