Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարություն՝ Բաքվում տեղի ունեցած գործողությունների համար բացատրություններ տալու

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարություն՝ Բաքվի «անբարյացակամ գործողությունների» և «ռուս լրագրողների անօրինական կալանքի» կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ռուսական դիվանագիտական գերատեսչությունը։

Իսկ ահա Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ զարգացնելով, սակայն ափսոսում է Բաքվի կողմից կայացված որոշումների համար։

«Մենք ակնկալում ենք, որ նման պարզություն կհայտնվի մոտ ապագայում», — ասել է նա։

Բացի այդ, Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև զրույցը օրակարգում չէ. «Այս պահին նման զրույց օրակարգում չէ, բայց, մյուս կողմից, եթե դրա կարիքը լինի, այն կկայանա հնարավորինս շուտ»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։