Ռուսաստանից արձագանքել են «Թրամփի ուղի» նախագծին

Ճանապարհային հաղորդակցության ուղիները Սյունիքի մարզի միջոցով ապաշրջափակելիս պետք է հաշվի առնել ռուս սահմանապահների ներկայությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը՝ մեկնաբանելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հռչակագիրը։

Ռուսաստանը 2020-22 թվականների Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները համարում է արդիական, քանի որ կողմերից ոչ մեկը չի հայտարարել այդ պայմանավորվածություններից դուրս գալու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն և ղեկավարությունը բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան պատրաստ է աջակցել գործընկերներին հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչպես նշել էինք ավելի վաղ, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը պետք է խթանի խաղաղության օրակարգը, այլ ոչ թե նոր խնդիրներ և բաժանարար գծեր ստեղծի։ Մենք նաև նշել ենք, որ անհրաժեշտ է հաշվի առնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը և Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայությունը։ Կարծում ենք, որ դա պետք է հաշվի առնել նախագծի մանրամասները մշակելիս»,- հայտարարել է դիվանագետը՝ նշելով, որ ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհին», ապա Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր կարծիքը վերապահել է մինչև նախագծի մանրամասների ուսումնասիրությունը, որոնք դեռ չեն հրապարակվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։