Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ է անցել. ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Ռուսական զորքերը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Չասով Յար քաղաք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ քաղաքը վերահսկողության տակ է վերցրել «Հարավ» զորախումբը։

Իսկ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա ոչնչացրել են 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում՝ հուլիսի 30-ի ժամը 23:20-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև հուլիսի 31-ի ժամը 04:00-ն (Մոսկվայի ժամանակով), հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից11-ը՝ Վոլգոգրադի մարզի, յոթը՝ Ղրիմի Հանրապետության, հինգը՝ Վորոնեժի մարզի, հինգը՝ Բելգորոդի մարզի, երկուսը՝ Տամբովի մարզի և երկուսը՝ Ռոստովի մարզի վրա», — ասվում է հաղորդագրության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։