Ռուսաստանի կոչ է անում ․ Զախարովա

Ռուսաստանը կոչ է անում միջազգային հանրության վճռականորեն դատապարտել Կիևի կողմից Կուրսկում և Ռիլսկում իրականացված ահաբեկչական հարձակումները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մեր երկրի խաղաղ բնակչության դեմ այս անողոք ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև բոլոր վիրավորներին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրության ողջամիտ լինել, և տեսնել Կիևի ռեժիմի կողմից կատարված վայրագությունների իրական պատկերը՝ չնայած Արևմուտք կողմից իրականացվող գրաքննությանը, վճռականորեն դատապարտել այս արյունալի վայրագությունները», — նշել է դիվանագետը։

Հավելենք՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 86 անօդաչու թռչող սարք։ Կուրսկի լողափում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է երեք և վիրավորվել յոթ մարդ։ Ռիլսկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է նաև երկու մարդ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։