Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականները դատապարտում են ՀՀ իշխանությունների հակասահմանադրական, աստվածամարտ, եկեղեցազավթ և հակաեկեղեցական ընթացքը, շինծու մեղադրանքներով հոգևորականների կալանավորումը և միտումնավոր վարկաբեկումը, Հայոց Եկեղեցու պաշտպանության համար իրենց ձայնը բարձրացրած ազնիվ հայորդիների հետապնդումներն ու ձերբակալումները:
Հորդորում են Եկեղեցու հավատավոր զավակներին լինել զգոն, չտրվել իշխանական սադրանքներին, չառաջնորդվել նենգաբար հանրայնացված ապականիչ ստով, որովհետև այն մերժելի է և Աստծուն ատելի։
Կոչ են անում համազգային միաբանությամբ կրողն ու պաշտպանը լինել ազգային ու հոգևոր արժեքների, հավատարիմ զավակն աստվածակառույց Ս. Էջմիածնի, լծակիցը ողջ զինվորյալ և ուխտապահ հոգևոր դասի՝ ի գլուխ ունենալով եպիսկոպոսապետ, ազգընտիր Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:




