Ռուսաստանի ԱԳՆ՝ հակառուսական քարոզչություն և մեղադրանքներ տարածող անձանց «սև ցուցակում» ներառելու մասին

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցների, ՀԿ-ների, խորհրդատվական կառույցների և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

«Ի պատասխան Լոնդոնի ակտիվ հակառուսական քարոզչության, որի շրջանակում ջանքեր են գործադրվում մեր երկրի դեմոնիզացման ուղղությամբ, միջազգային հարթակում Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու նպատակով կեղծ նարատիվներ են առաջ քաշվում, ինչպես նաև շարունակվում է Կիևի նեոնացիստական ռեժիմին զինելու քաղաքականությունը, որոշվել է բրիտանական լրատվամիջոցների, ՀԿ-ների, խորհրդատվական կառույցների և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների ընդգրկել Ռուսաստանի «սև ցուցակում»»,- ասված է հայտարարությունում։

Նախարարությունը նշել է, որ նրանց թվում կան ՌԴ-ի հասցեին ապատեղեկատվություն և մերկապարանոց մեղադրանքներ տարածող ու թշնամական լոբբիստական գործունեություն ծավալող անձինք, այդ թվում ՝ Արևմուտքի հակառուսական քաղաքականության խստացման և Կիևի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը մեծացնելու օգտին հանդես եկողներ։

«Բրիտանական քարոզիչների անպատասխանատու ջանքերը նպաստում են համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացման ռիսկերի աճին և արևմտյան ռեսուրսների վերաուղղորդմանը` միջազգային զարգացմանն աջակցելուց դեպի Կիևի ռազմատենչ ձգտումների սնուցում և սեփական ռազմական արդյունաբերական համալիրի խթանում։ Դա իր հերթին հարվածում է Գլոբալ հարավի երկրներին, որոնք առանց այդ էլ զգում են գաղութատիրության և իմպերիալիզմի պատմական հետևանքները», — նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։