Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրին, դա ներդրում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, TASS-ը փոխանցում է, որ Օվերչուկը Բաքվի և Երևանի միջև կնքված համաձայնագիրը խաղաղության ամրապնդման ներդրում է անվանել:
«Մենք շատ զգուշավոր լավատեսությամբ ենք նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Դա ևս կարևոր ներդրում է մեր մեծ եվրասիական տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում», — ասել է նա։