Ռուսական զորքերը կտան համարժեք պատասխան․ Պեսկով

Ռուսաստանը բազմիցս կոչ է արել բանակցություններ սկսել առանց նախապայմանների, սակայն Կիևից մինչ օրս ոչ մի արձագանք չի եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

«Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է սկսել բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի։ Մենք մինչ օրս պատասխան չենք լսել Կիևի ռեժիմից», -ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ հրադադար սահմանելու որոշման մասին:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հումանիտար նկատառումներով կդադարեցնեն ռազմական գործողությունները լույս մայիսի 8-ի կեսգիշերից մինչև լույս մայիսի 11-ի կեսգիշեր:

«Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները դադարում են: Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին: Կիևի կողմից հրադադարի խախտման դեպքում ռուսական զորքերը կտան համարժեք և արդյունավետ պատասխան: Մոսկվան ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը խաղաղ բանակցություններին առանց նախապայմանների՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի բուն պատճառների վերացմանը և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը», — ասված է հաղորդագրությունում։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։