Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ երկրորդ ամենախիտ բնակեցված քաղաքի՝ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, գրում է РИА Новости-ն՝ հավելելով, որ «ռուսամետ հայացքներով Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է ընտրվել 2025 թվականի ապրիլին»։
Интерфакс-ն էլ հիշեցրել է, որ Ղուկասյանը վերջերս մեղադրել էր Փաշինյանի կառավարությանը երկիրը թուրքական վիլայեթի վերածելու փորձի մեջ՝ պնդելով, որ իր պետականությունը պահպանելու համար Հայաստանը պետք է միանա որևէ միության, օրինակ բերելով Ռուսաստանի և Բելառուսի միությունը։ Դրանից հետո Փաշինյանը երկրի խորհրդարանում հայտարարեց, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողները պետք է վտարվեն քաղաքական և հասարակական ասպարեզից, հավելում է լրատվամիջոցը: