Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է Հայաստան

Վոլգոգրադի մարզից առաջին անգամ երկաթգծային ճանապարհով հացահատիկի խմբաքանակ է ուղարկվել Հայաստան։

Ինչպես հայտնել են «Վոկժսկի.ռու»-ին «Պրիվոլժսկի երկաթուղու» մամուլի ծառայությունից, ցորենով բեռնված վագոնները մեկնել են Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից: Դրանք «Երևան» կայարան կհասնեն Ադրբեջանի տարածքով: Առաջին խմբաքանակը բաղկացած է եղեկ 8 հացահատիկատար վագոններից: Ընդհանուր առմամբ, մինչև 2025 թվականի վերջը նախատեսվում է Հայաստան ուղարկել ավելի քան 2 հազար տոննա ցորեն, ինչը կկազմի մոտ 30 վագոն:

Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան բեռների տարանցումը վերսկսելու որոշումից հետո հասանելի է դարձել նոր լոգիստիկ ծառայություն: Սա առաջին դեպքն է, երբ նման երկաթուղային փոխադրում է հնարավոր դարձել 1990-ական թվականներից ի վեր:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։