ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց երկկողմ հարաբերությունների օրակարգում չկա։
«Ռուսական ռազմական ներկայությունը մնում է ՀՀ անվտանգության համակարգի կենսական հենասյուն և տարածաշրջանային կայունության կարևոր գործոն: Ընդ որում, մեր զինվորականները տարածաշրջանում որևէ մեկի համար սպառնալիք չեն ներկայացնում»,- ասել է դեսպանը: