Ռուս խաղաղապահների ներկայությունը չի կանխել Ադրբեջանի գործողությունները․ Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատերազմ չի հրահրել և ոչ էլ դադարեցրել է բանակցային գործընթացը։

Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը նշել է․ «Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, այդ փաստերը ճիշտ չեն»։

Նրա խոսքով՝ Հայաստանի նախկին նախագահները հաճախ նշել են, թե նախկինում եղել են «հանճարեղ առաջարկներ», սակայն, ինչպես ընդգծել է Ռուբինյանը, դրանք չեն իրագործվել։

«Եթե այդպիսի առաջարկներ կային՝ ինչո՞ւ չեն իրագործվել։ Մադրիդյան սկզբունքներով ենթադրվող առաջարկները նախատեսում էին, որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջաններից, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, իսկ կարգավիճակի հարցին անդրադարձ չի լինում։ Այս ամենը իրականում տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,– ասել է նա։

Ռուբինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ռուս խաղաղապահների ներկայությունը չի կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ամբողջական վերահսկողության հաստատումը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։