Ռուս նախկին պատգամավորին արգելվել է մուտք գործել Հայաստան

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր և ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր, Աֆղանստանի վետերանների միության ղեկավար Ֆրանց Կլինցևիչին, որը մասնավոր այցով ժամանել էր Երևան, Հայաստանի մայրաքաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողության կետում փաստաթղթերը ստուգելուց հետո ասել են, որ նա պետք է վերադառնա Ռուսաստան։

«Սահմանապահները ինձ ասացին, որ ինձ մուտքն արգելված է։ Ես ժամանել էի հանդիպելու այն մարդկանց հետ, ովքեր օգնել էին ինձ կանգնեցնել աֆղանցի վետերանների հուշարձանը», — ասել է Կլինցևիչը, հաղորդում է «Комсомольская правда»-ն։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։