Search
Close this search box.

Ռուս hաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա хարձակման մասին

Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։ «Մեր տրամադրության տակ է տվյալների բազան»,- հայտարարում են հաքերները՝ սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն, փոխանցում է «Ազատություն»-ը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունից առայժմ չեն արձագանքել այս մասին հարցին։

Ամիսներ առաջ՝ հունիսին, ենթադրաբար նույն հաքերային խումբը հարձակման էր ենթարկել Հայաստանի նախագահի, վարչապետի և իրավապահ մարմինների մի շարք կայքեր։ Դրանք մի կարճ ժամանակահատված կա՛մ ընդհանրապես հասանելի չէին, կա՛մ ծանր էին աշխատում: