ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է.
«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու պնդումների միջեւ, որոնք Ռուբինայնի շարադրմամբ, հետեւյալ տեսքն ունեն.
1. «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը չի կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը»։
2. «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի (կնքված 1991 թվականին) հիման վրա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Նախ, պետք է ասեմ, որ Ռուբինյանը, ամբողջությամբ հավատարիմ լինելով «ՔՊ»-ի «Սուտասանության կոդեքսի» դրույթներին, անամոթաբար կեղծել է իմ ասածները։ Որպես էթնիկ զտման պատճառ ես խոսել եմ ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրի մասին (որն, ի դեպ, Հայաստանի վերապահումների շնորհիվ, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում), այլ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։
Երկրորդ, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չկատարելը եւ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելն ընդամենը նույն քաղաքականության երկու փոխկապակցված տարրերն են, որոնց մերժումով վիժեցվեց Ռուսաստանի «երկու ճանապարհների» կարգավորման պլանը։
Ու այս պրիմիտիվ մանիպուլյացիաների հեղինակն այսօր կարգավորում է հայ-թուրքական հարաբերությունները։ Պատկերացնում եմ, թե ինչ մեծ հարգանք է վայելում նա իր թուրք գործընկերների մոտ»։