Այսօր Բաքվի զինվորական դատարանում ընթերցվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, ով Ադրբեջանում մեղադրվում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների մեջ»։
Դատարանի որոշմամբ Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:
Պաշտպանական կողմը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ ներկայացված մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են ու կեղծ, իսկ բուն գործընթացը դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի և արդար դատաքննության սկզբունքների խախտում։




