Ռուբեն Վարդանյանը չի պատասխանել Ադրբեջանում ընթացող դատական ​​ֆարսի ոչ մի անհեթեթ հարցի

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով հերթական, այսպես կոչված, «դատական ​​նիստի» մասին։

Հաղորդվում է, որ նրան բազմաթիվ հարցեր են տվել, այդ թվում՝ «Ողջ մնալու արվեստ» ռազմաքաղաքական ընկերության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովի և Արցախի պաշտպանության բանակի հետ հարաբերությունների մասին։

Բացի դրանից, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, բեմադրված դատավարության ընթացքում հրապարակվել են նաև Ռուբեն Վարդանյանի ինչ-ինչ «գաղտնի բանակցություններ»։