«Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայ գերիների հարցը կարող է դուրս մնալ խաղաղության համաձայնագրից»․ BBC

BBC-ի կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայ գերիների հարցը «կարող է դուրս մնալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից»:

«Վարդանյանը և ԼՂ նախկին ղեկավարության մյուս անդամներն ընդգրկված չեն այս համաձայնագրում։ Նրանք դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ մեղադրվելով պատերազմական հանցագործությունների մեջ»,- նշում է հոդվածագիրը։

«Ադրբեջանը պնդում է, որ դատվարությունը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին և իրավասու է դատել պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին։ Սակայն, անցյալ ամիս Բաքվի կառավարությունը հանձնարարեց փակել Միջազգային Կարմիր խաչի տեղական գրասենյակը։

…Խաղաղության համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց պաշտոնյաները նշում են, որ նախագծի տեքստը չի ներառում բանտարկյալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը»,- գրում է BBC-ի թղթակիցը։

Վարդանյանը բանտից հայտնել է, որ սա սխալ մոտեցում է․ «Սա ոչ միայն իմ և մյուս 15 հոգու դատավարությունն է, այլ բոլոր հայերի դատավարությունը: Եթե դուք սա չեք հասկանում, դա մեծ ողբերգություն է, քանի որ սա հակամարտության ավարտը չէ, այլ միայն հակամարտության հաջորդ փուլը՝ բոլոր կողմերի համար»,- Վարդանյանի խոսքերն է հիշեցնում BBC-ի թղթակիցը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։