Ռուբեն Վարդանյանի փաստաբանը փոխվել է

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան է նշանակել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները:

Դատավորը նշել է, որ նախորդ դատական ​​նիստում Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանից հրաժարվելու մասին՝ վկայակոչելով կեղծ դատավարության ընթացքի վերաբերյալ դժգոհությունը: Նա նաև նշել է, որ ինքը համաձայնություն չունի այլ փաստաբանի հետ, և որ իրեն կարող է պաշտպան նշանակվել պետության կողմից:

Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը՝ հրաժարվելու իր փաստաբան Աբրահամ Բերմանից, ընդունվել է, և Ադրբեջանի փաստաբանների միություն է ուղարկվել իր հաշվին պաշտպան նշանակելու խնդրանք։ Դատավորը հայտարարել է, որ Վարդանյանի նոր փաստաբանը կլինի Փաստաբանական միության անդամ Էմիլ Բաբիշովը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։