Ռուբեն Ռուբինյանը օրհնության խոսքեր է հղել Հայր Ասողիկին

Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկներից է, օրհնության խոսքեր է հղել Ասողիկ աբեղա Կարապետյանին։

«Թող Աստծո օրհնությունը միշտ Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ լինի: Թող հայր Ասողիկը, իր հարազատներն օրհնյալ լինեն, երջանիկ լինեն: Իր հարազատներն ու նրանց բոլոր սերունդները թող լինեն առողջ, թող ապրեն խաղաղության մեջ: Օրհնյա՛լ լինեք, օրհնյա՛լ լինեք, օրհնյա՛լ լինեք»,- Facebook-ում գրել է Ռուբինյանը։

Հիշեցնենք՝ Ասողիկ աբեղա Կարապետյանն իր խորին վրդովումն ու հոգեկան վիշտն էր հայտնել այն թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանց կամակատար տարբեր ծառայությունների կոչվածներն իրագործում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջ հոգևոր դասի և ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի դեմ:

«Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով»,- հայտարարել էր Հայր Ասողիկը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։