Ռուբեն Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ դա քաղաքական հետապնդում է ու նոր ոչինչ չկա։
«Քրեական գործը հարուցվում է ոչ թե մարդու նկատմամբ, այլ փաստի առթիվ, սակայն այստեղ իրավիճակն այլ է։ Այս քրեական գործի շուրջ 30 հատորի ուսումնասիրությունն ինձ հիմք է տալիս միանշանակ գալ այն համոզման, ևս մեկ անգամ փաստաթղթավորված համոզվել, որ քրգործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, այլ ոչ թե որևէ փաստի առթիվ»,– նշել է փաստաբանը։