Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը վերացվեց. նա ազատ արձակվեց

Քիչ առաջ առաջին ատյանի քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, որոշում կայացրեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոց կալանքը վերացնել՝ նրա նկատմամաբ կիրառելով բացակայելու արքելքը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, երկար տարիներ հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, իրական ազդեցություն ունենալով անձանց լայն շրջանակի վրա, համաձայն չլինելով ներքաղաքական հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ Հ2 հեռուստատեսության յութուբյան ալիքի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։