Ռոմանոսը եկել է ձեզ ասի, որ հանկարծ չմտածեք, որ էլեկտրամատակարարումը լավանալու է․ Համբարյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում: Այս մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: հայտարարությանը արձագանքել է Գագիկ Համբարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

Իյա, իրո՞ք…
ՀԷՑ֊ի պետականացումից հրճվանքի մեջ հայտնված նիկոլականներ, ժեխափթիր և անասնազանգված…
Քայլիստ Ռոմանոսը եկել է ձեզ ասի, որ հանկարծ չմտածեք, որ էլեկտրամատակարարումը լավանալու է… Ավելին` կարող է ավելի վատանալ…
Դե ինչպես միշտ` դրանում մեղավոր են նախկինները` Կարապետյանից նրանք, իբր, վատ ժառանգություն են ստացել…
Ավելին, Ռոմանոսը թվարկելով ՀԷՑ֊ում առկա խնդիրները նաև հասկացնում է, որ դրանց լուծման համար գումարներ են պետք, որը նրանք, որքան հասկանում եմ, չունեն…. Մնում է երկու ուղղի այդ խնդիրները լուծելու հանար . մեկը` խուլիգանաբարո գումար խլել Սամվել Կարապետյանից, որը, ենթադրաբար Ստոկհոլմի տնտեսակամ արբիտրաժի որոշումից հետո չի ստացվելու և դեռ ավելին` այդ որոշման չկատարելը Նիկոլի կողմից մեծ ֆինանսական լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար և երկրորդը` էլեկտրԷներգիայի գնի բարձրացումն է, որի մասին արդեն են ակնարկում իշպանությունները և որն ամենա հավանականն է…
Ժողջան, պատրաստվի Նիկոլի քմահաճույքների համար վճարելուն, իսկ “մադլոռիչերի” նման որոշ պնակալեզներն էլ թող բավարարվեն ՀԷՑ֊ից ստացած ու նրանց որպիսությունով հետաքրքրվող զանգերով…
Կարո՞ղ է Ռոմանոսը կոֆե խմելու էլ կանչի ՀԷՑ…

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։