Ռոմանոս Պետրոսյանը ևս 5 աշխատակցի է ազատել ՀԷՑ–ից. մանրամասներ

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին մարզային բնակավայրերից մեկում վթարային անջատման հետևանքով ավելի քան 6 ժամ հոսանքազրկմանը։

«Վթարի փաստի վերաբերյալ ՀԷՑ-ի համապատասխան մասնաճյուղի կարգավարական ծառայության հերթապահ կարգավարը (диспетчер) պատշաճ գրանցում չի կատարել գրանցամատյանում (անսալով մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի ակնհայտ ապօրինի ցուցումին) և սահմանված կարգով անմիջապես չի զեկուցել ՀԷՑ-ի կենտրոնական կարգավարական ծառայությանը։

Վթարի փաստը միայն ժամեր անց է հայտնի դարձել ՀԷՑ-ի բարձր ղեկավարությանն ու կենտրոնական կարգավարական ծառայությանը, ինչի արդյունքում լրացուցիչ հսկողություն է սահմանվել վերականգնողական աշխատանքների նկատմամբ, և երկու ժամ անց արդեն էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Իրավիճակի մանրակրկիտ համադրման, ինչպես նաև տվյալ հերթափոխի աշխատակիցների և պատասխանատու պաշտոնյաների կողմից իրականացված գործողությունների և ձեռնարկված միջոցառումների համակողմանի վերլուծության արդյունքում ի հայտ եկած փաստերի հիմամբ աշխատանքից ազատվել են՝

— մասնաճյուղի տնօրենի տեղակալ — գլխավոր ճարտարագետը,
— մասնաճյուղի օպերատիվ կարգավարական ծառայության պետը,
— տվյալ ծառայության ավագ կարգավարը (հերթապահը),
— մասնաճյուղի էլցանցերից մեկի պետը,
— տվյալ էլցանցի պետի տեղակալ — գլխավոր ճարտարագետը։

Հորդորս է՝ «ՀԷՑ» ՓԲԸ բոլոր աշխատակիցներին ու ամենատարբեր մակարդակների պատասխանատու պաշտոնյաներին. Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու՝ ձեր աշխատանքային պարտականություններն իրացնելիս գործել բացառապես ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում՝ հարգելով Ընկերության լավագույն շահը և առաջնորդվելով ՀՀ պետական ու հանրային շահով։
Ըստ այդմ՝ կոչ եմ անում վերադասից տրվող՝ ակնհայտ ապօրինի և Ընկերության ու մեր քաղաքացիների օրինական շահերին հակասող ցանկացած հանձնարարություն կամ ցուցում չկատարել և այդ մասին անմիջապես տեղյակ պահել Ընկերության անվտանգության և վերահսկողության տնօրինությանը կամ անձամբ ինձ՝ կապի ցանկացած միջոցներով։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի հազարավոր բարեխիղճ և ազնիվ աշխատակիցներին»,- գրել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։