«Ռոմանոս Պետրոսյանին աշխատավարձից չենք կարող զրկել». Դավիթ Ղազինյան

«Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է աշխատավարձ ստանալ Սամվել Կարապետյանից. հնարավո՞ր է նրան զրկեք աշխատավարձից»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանին:

«Աշխատավարձից չենք կարող զրկել, որովհետև ինքը հիմա կատարում է գլխավոր տնօրենի պարտականությունները և նույն իրավունքներն ունի. աշխատավարձը սահմանված է, օրենքի ուժով է: Այսինքն՝ կառավարիչ է նշանակվել, որը ըստ այդ նույն օրենքի, պետք է և՛ վարձատրվի գլխավոր տնօրենի չափով, և՛ ունենա բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Սեփականատերը չի կարող ասել՝ չեմ տալիս աշխատավարձը և վերջ: Սեփականատերը անգամ իր ո՛չ շահույթն է կարողանում տնօրինել, ո՛չ իր սեփականության մեջ որևիցե բան է կարողանում անել»,- ասաց բանախոսը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։