«Ռոմանոս Պետրոսյանի երեկվա հայտարարություններից հետո կարելի է եզրակացնել, որ իր անձնական էջով գրված, մինչև այսօր տրված ամբողջ ինֆորմացիան, չեմ ուզում կոպիտ ասել, բայց ճիշտ չէ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։ «Թող մեր հայրենակիցներն այլևս չօգտվեն այդ էջից, որովհետև ինքն է ասում՝ դա իմ անձնական էջն է, այսինքն՝ դրա վրա մի հիմնվեք, ու նաև հայտարարեց, որ քաղաքական է»,- ընդգծեց Ղազինյանը:




