Աջակիցների հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով Արման Թաթոյանի հայտարարությանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Եթե կուսակցության ղեկավարը ցուցակ չի մտնում, բայց կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն այդ մարդը փաստացի մասնակցում է ընտրությանը․․․ Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց, մեծ հավանականությամբ, նաև կմասնակցեմ»։




