ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը կոչ է անում ժողովրդին «գժի տեղ չդնել»։
«Դրա համար չեք ընտրվում, ձայն չեք հավաքում, ամո՛թ է, դուք ապացուցել եք՝ երբ պետական լծակ չեք ունենում, դուք զրո ՕԳԳ ունեք»,- ԱԺ-ում հայտարարեց Սիմոնյանը։
Նա ասաց, թե ՔՊ-ն տապալել է ընդդիմությանը։
«Տապալել ենք բոլորիդ, դուք վերացող տեսակ եք»,- նշեց Սիմոնյանը։
Նա հայտարարեց՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ից «որոշ տարրեր», որոնց անունը Սերժ Սարգսյանը լավ գիտի, աջակցեցին հեղափոխությանը։
«Դա մեծագույն փաստ է»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։




