Ռոբերտ Քոչարյանին, եթե հանդիպած լինեի, կասեի՝ հանդիպել եմ Ծաղկաձորում՝ դահուկ քշելուց․ Մարության

Ես երբևիցե չեմ տեսել, չեմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, եթե հանդիպած լինեի, կասեի՝ հանդիպել եմ այդ մարդուն, օրինակ՝ պատահական ինչ-որ մի տեղ կամ Ծաղկաձորում՝ դահուկ քշելուց։ Այս մասին Մհեր Բաղդասարյանի «Tete a Tete» հաղորդման ընթացքում հայտնել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ինձ շատ հիասթափեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի թերթը՝ «Հայկական ժամանակ»-ը, մի հոդված հրապարակեց, որ ես Քոչարյանի հետ եմ հանդիպել, ինչ-որ բաներ ենք քննարկել։ Եվ դա իրենք հրապարակեցին անմիջապես իմպիչմենտ հայտարարելուց առաջ։ Դա կոչվում է «Артиллерийская подготовка», այսինքն՝ իրենք փորձում են ժողովրդին համոզել՝ ինչ-որ վատ բաներ պատմելով մարդու մասին, հետո իրենց գործողությունները շատ վատ չթվա, որովհետև շատ տարօրինակ գործողություն էր՝ ինչու եք հանում այս մարդուն։ Շատ նորմալ աշխատում էր, արդյունք ունեն, այսինքն՝ փոքր բյուջեով կարողանում են արդյունք ցույց տալ․ քաղաքական առումով իրենք փորձեցին այդպես անել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։