Search
Close this search box.

Ռnւմբի տեղադրման ահшզանգեր՝ երկու հայտնի մոլերում

Please enter a valid URL

Այսօր ոստիկանությունը ռումբի տեղադրման երկու ահազանգ է ստացել, մեկը՝ «Դալմա գարդեն մոլում», մյուսը՝ «Ռոսիա մոլում»։ Այս մասին հայտնում է «Մեդիահաբ»-ը։
ՆԳՆ-ից հայտնել են, որ երկու ահազանգն էլ կեղծ է եղել։
«Նշված երկու առևտրի կենտրոններում այսօր ՆԳՆ ոստիկանություն ռումբի տեղադրման ահազանգ է ստացվել, ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։